24 / Փետրվար / 2021 : 15-56

Հայաստանի համար Մեղրիի միջով միջանցքն անթույլատրելի է․ Հենրիկ Քոչինյան

Հայաստանի համար Մեղրիի միջով միջանցքն անթույլատրելի է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի եւ հաղորդակցությունների նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը:

Նրա խոսքով՝ Մեղրիում չպետք է լինի միջանցք, պետք է լինի տարանցիկ ճանապարհ: Նա պարզաբանեց, որ նման դեպքում Հայաստանը դրանից կշահի:

«Եթե լինի միջանցք, ապա դա կնշանակի, որ այն կունենա իր տերը: Եթե տերը մենք չլինենք, ապա մեզ դա ձեռնտու չէ:

Բարեբախտաբար, ՀՀ պաշտպանության նախարարը վերջերս հայտարարեց, որ Մեղրիում ճանապարհահատվածը Հայաստանի հսկողության տակ կլինի:

Մեզ համար այլ տարբերակներ շահավետ չեն՝ անկախ նրանից, թե ում հսկողության տակ կլինի»,-հավելելց Քոչինյանը:

Դիտվել է 12453անգամ
Վերջին լուրեր