24 / Փետրվար / 2021 : 20-19

Ադրբեջանում կախվել է Արցախյան պատերազմի ևս մեկ մասնակից

Ադրբեջանում շարունակվում են տարօրինակ ինքնասպանությունները։ Կախվել է մարտական գործողությունների ևս մեկ մասնակից, գրում է armeniasputnik-ը։

Ադրբեջանում կախվել է մարտական գործողությունների ևս մեկ մասնակից՝ Ֆարիդ Ռաֆիղ Գուլիեևը։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ տղամարդը կախվել է անտառում։ Նա Յարդիմլի շրջանի բնակիչ էր ու մեկ ամիս առաջ էր ամուսնացել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իր տանը կախվել է կրկին պատերազմի մասնակից, Դաշքեսանի բնակիչ Ֆարման Հասանովը։ Նա ամուսնացած էր, ուներ երկու երեխա։ Ռազմաճակատ էր մեկնել կամավոր, զորացրվել էր 2020-ի դեկտեմբերին։

Հունվարի սկզբին էլ ինքնասպանություն էին գործել մարտական գործողությունների մասնակից Վյուսալ Մուսաևը ու Ադրբեջանի ՆԳՆ զորքերի սպա Ալիմ Մամեդովը։ Վերջինս կրակել էր իր վրա զորամասում։

 

Դիտվել է 86934անգամ
Վերջին լուրեր