25 / Փետրվար / 2021 : 11-09

Կառավարության հերթական նիստը՝ ուղիղ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ փետրվարի 25-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 38 հարց, որից 32-ը չի զեկուցվում: Եւս մեկ հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-              «Ընդերքաբանի Արեգի տեղամաս» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին,

-              Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԴԱՄԱԼԱ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

-              Մառլեն Արթուրի Յոլչյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին եւ այլ հարցեր:

Դիտվել է 6485անգամ
Վերջին լուրեր