Փաշինյանը՝ Աբու Դաբիում ռազմատեխնիկական ցուցահանդեսի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ փետրվարի 25-ին, անդրադարձել է IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցությանը, մասնավորապես՝ հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայությանը։
Նա նշել է, որ մասնակցության ձևաչափի և ձևանմուշների հետ կապված խնդիրներ էին առաջացել․ «Նշանակել եմ ծառայողական քննություն և դրա արդյունքներով պատասխանատուները ի հայտ կբերվեն և պատասխանատվության կբերվեն, եթե իհարկե պարզվի, որ մեր պաշտոնյաները իրենց անելիքի մեջ թերացել են»։