25 / Փետրվար / 2021 : 17-58

Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտան բարիկադներով փակելու մասին

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրավիճակի հանգուցալուծման  շուրջ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելու հրավերին: Ազգային ժողովի մոտ հավաքի ընթացքում,  անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե պատրաստ են կոնսուլտացիաների նաև իշխանության հասցեին ամենասուր քննադատությունը հնչեցնող քաղաքական ուժերի հետ, Վազգեն Մանուկյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ խոսելու մեկ բան ունեն՝ քննարկել, թե ոնց է նա դուրս գալու իշխանությունից:

«Իշխանության հարցը լուծվելու է Ազգային ժողովում: Մեր շտաբն այստեղ է: Կմնանք այստեղ, թող ինքը գա թելադրենք, թե ինչ պահանջներ ունենք, ոնց պետք է ինքը հեռանա: Ժողովուրդ, պատմական պահ է, եղեք տոկուն, խիզախ, համբերատար: Կփակենք այս փողոցը, չի աշխատելու այս փողոցը:

Սպասելու ենք, Ազգային ժողովի պատգամավորներին պետք է բերենք, որ քվեարկեն վարչապետին հանեն:

Պատրաստվեք ամբողջ գիշերն էլ ենք այստեղ մնալու, մեկը կգնա, մյուս կգա, իրար կփոխարինենք, բայց այստեղ բարիկադներով երկու ծայրից փողոցը կփակենք»,- մանրամասնեց Մանուկյանը:

Դիտվել է 11792անգամ
Վերջին լուրեր