Զինվորի հացը գողացողը եկել է, զինվորին հաց տվողին, շոր տվողին դավաճանության մեջ է մեղադրում․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 25-ին, Հանրապետության Հրապարակում ելույթ ունենալիս՝ ասաց․
«Ինչու է այսօր ժողովուրդն այստեղ կանգնած, որովհետև գիտի, թե ովքեր են բանակի և զինվորի հաշվին հարստացածները։ Էդ հրապարակներում հոխորտացողները, միլիոնավոր դոլարների դղյակատերերը, էդ ո՞ւմ մասին են խոսում, ո՞ւմ են մեղադրում դավաճանության մեջ։
Զինվորի հացը գողացողը եկել է զինվորին հաց տվողին, շոր տվողին, աշխատավարձ բարձրացնողին դավաճանության մեջ է մեղադրում։ Բայց սա չի նշանակում, թե ես փորձում եմ իմ որևէ պարտավորություն դնել ուրիշի վրա»։