01 / Մարտ / 2021 : 18-32

Այսօր շատերը իշխանության փողերով անվճար հասել են Երևան և  քիչ-քիչ միանում են մեզ. Գեղամ Մանուկյան
 

Այսօր Բաղրամյան պողոտայում հավաքված «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի մեկնարկից առաջ ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ հանրահավաքը կսկսեն առնվազն 15 րոպե ուշացումով, քանի որ հանրահավաքի մասնակիցները շարունակում են գալ։ 

«Մեր շատ հայրենակիցներ՝ Հայաստանի տարբեր շրջաններից, տարբեր պատճառներով դժվարանում էին անցնող օրերին, շաբաթներին մասնակցել մեր հանրահավաքներին, այսօր գտել են շատ հարմար լուծում, այսօր նրանք պետական փողերով, իշխանության փողերով անվճար հասել են Երևան և հասկանալով, որ իրավունք չունեն մասնակցել հողատուի  հանրահավաքին, քիչ-քիչ միանում են «Հայրենիքի փրկության շարժմանը», որովհետև հասկանում են, որ չի կարող հայը լինել մի տեղ, որտեղ հնչելու են կարգախոսներ ընդդեմ հայոց բանակի բարձրագույն հրամանատարության»,- ասաց Մանուկյանը։ 

Դիտվել է 15894անգամ
Վերջին լուրեր