Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Մարտ / 2021 : 19-46

Ով էր պատվիրել Վազգեն Սարգսյանի սպանությունը

Ով էր պատվիրել Վազգեն Սարգսյանի սպանությունը, ինչ կապ կա Նիկոլ Փաշինյանի եւ Նաիրի Հունանյանի միջեւ, ինչու տեղի ունեցավ մարտի 1-ի սպանդը, ինչ էր շահելու գլխավոր շահառուն եւ ով էր այդ գլխավոր շահառուն, ինչ է սպասվում եւ ինչ է պետք է անել: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման խորհրդի անդամ Անդրանիկ Թեւանյանը:

Նա նշեց, որ քաղաքականության մեջ անբարոյականությունը սկսվեց այն ժամանակ, երբ հայտարարվեց, որ Ղարաբաղը բեռ է, որ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի միջոցով է հնարավոր զարգացնել Հայաստանը. «Դրա պատասխանը չտվրեց, դա ծնեց հոկտեմբերի 27, 1995-1996 թբվականի կեղծիքներ: 1998-ին ազատվեցինք դրանից, բայց 2018-ին դա վերադարձավ, իսկ 2020-ին հանձնեց Արցախի պետականությունը»,-ասաց Թեւանյանը:

 
Նա հայտարարեց, որ թուրքական 5-րդ շարասյունը թափ առավ. «Ես համոզված եմ, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետեւում կանգնած է Թուրքիան: Թուրքերի նպատակը Հայաստանում քաղաքական խժդժություններ ստեղծելն էր: Ուշադրություն, հոկտեմբերի 27-ից հետո ովքեր էին ուզում վերցնել իշխանությունը, նրանք հիմա էլ պետական շենքերում են: Անդրանիկ Քոչարյան, Վաղարշակ Հարությունյան, Գագիկ Ջհանգիրյան եւ «Հայկական ժամանակ» թերթոնի խմբագիր Նիկոլ:

Թուրքերին չհաջողվեց հետ բերել իր կորցրածը, մեր պետականությունը կանգուն մնաց: Բայց թուրքերը շարունակեցին թուրքական 5-րդ շարասյանը իրենց աջակցությունը: Ես պնդում եմ, որ 2008-ի մարտի 1-ի հետեւում գլխավոր շահառուն Թուրքիան էր, իսկ Նիկոլ Փաշինյանը նրանց գործիքը»,-հայտարարեց նա:

Մանրամասները տեսանյութում։

Դիտվել է 69595անգամ
Վերջին լուրեր