Կառավարության հերթական նիստը՝ ուղիղ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մարտի 4-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 44 հարց, որից 39-ը չի զեկուցվում: Եւս մեկ հարց գաղտնի է:
Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալող կացության կազմակերպման ծառայություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին,
- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,
- «Հայաստանի Հանրապետության և Ապահովագրությամբ դիմակայման ներդրումային հիմնադրամի և ԲլուՕրչարդ Ֆայնենս ՍՊԸ-ի միջև «Աջակցություն գյուղատնտեսության ապահովագրական համակարգին» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին հավանություն տալու մասին,
- Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին,
- «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (Վարկ թիվ 3449-ARM) վարկային համաձայնագրի փոփոխությունը ստորագրելու առաջարկությանը հավանություն տալու մասին եւ այլ հարցեր:
ՈՒՂԻՂ