Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Մարտ / 2021 : 18-19

Որոտանում մարդիկ անհանգստանում են՝ ինչու են ադրբեջանցիները խրամատ փորում. Սահմանապահները դրա իրավունքը չունեն

Սյունիքի մարզի Որոտան գյուղում թշնամին երեկվանից ինժեներական աշխատանքներ է իրականացնում, խրամատներ փորում։ Բնակիչներն անհանգստանում են, իսկ պատկան մարմինները դեռևս այս հարցին չեն անդրադարձել։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանն ասաց, որ Որոտանում այժմ իրավիճակը նորմալ է, բայց ադրբեջանցիները գյուղի երկհարկանի շենքի դիմաց իրականացնում են ինժեներական աշխատանքներ․

«Սահմանապահները նման բան անելու իրավունք չունեն։ Ո՛չ մեր, ո՛չ էլ նրանց սահմանապահներն իրավունք չունեն խրամատ փորել։ Եթե նման բան են արել, վերադասը պետք է իմանա։ Պաշտպանության նախարարությունը պետք է հետաքրքրվի, իմանա՝ ինչու են նման բան արել»,-ասաց համայնքապետը։

Սուրեն Օհանջանյանը նշեց, որ ՊՆ-ից իր հետ կապ չեն հաստատել։ Համայնքում չգիտեն՝ ինչ է կատարվում։ Մարդիկ էլ անհանգստանում են՝ ինչու են խրամատներ փորում․ «Եթե նրանք փորում են, մենք էլ փորենք»,-ասաց համայնքապետը։

Հիշեցնենք, որ երեկ Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը ահազանգել էին՝ Որոտանում թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել։

Մասնավորապես Մենուա Հովսեփյանը գրել էր․ «Թուրքի լամուկներն այսօրվանից սկսել են խրամատներ փորել․ դա նշանակում է, որ թշնամին իրականացնում է դիրքերի ամրապնդում և GPS-ով գծված սահմանների հստակեցում, դա նշանակում է, որ թշնամին ճանապարհները հատում է ու պատրաստվում պատերազմի»,-գրել էր Գորիսի փոխքաղաքապետը։

Դիտվել է 11961անգամ
Վերջին լուրեր