Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Մարտ / 2021 : 11-22

«Հայաստանը չի կարող խանգարել Զանգեզուրի «միջանցքի» ստեղծմանը. մենք նրանց կպարտադրենք»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է Հայաստանին Զանգեզուրի «միջանցքի» ստեղծմանը խոչընդոտելու համար, հայտնում է Minval.az–ը:

«Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ: Փոխվարչապետներն արդեն քանի՞ անգամ են հանդիպել: Հիմա Հայաստանը հրաժարվում է համագործակցությունից: Հիմա Հայաստանը ցանկանում է խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը: Սակայն դա նրանց չի հաջողվի:

Մենք նրանց կստիպենք», - ասել է Ալիևը իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության 7-րդ համագումարի ընթացքում և հավելել, – «Պատերազմի հետևանքներից մեկը, իհարկե, Զանգեզուրի «միջանցքն» է, որն այսօր քննարկման առարկա է դարձել: Զանգեզուրի միջանցքը պատմական նվաճում է: Այն փաստը, որ այս հարցն արտահայտված է եռակողմ հայտարարության մեջ, մեզ համար քաղաքական մեծ հաղթանակ է: Ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի «միջանցքի» գործունեության ուղղությամբ, կան բազմաթիվ առաջարկներ, տրանսպորտային և կապի բազմաթիվ նախագծեր արդեն իսկ քննարկվում են, և դա մեր հաջորդ պատմական հաջողությունը կլինի»:

Առնչվող հրապարակումը

Ալիևի հայտարարությունը  Զանգեզուրի «միջանցքի» վերաբերյալ 

Դիտվել է 83686անգամ
Վերջին լուրեր