06 / Մարտ / 2021 : 12-21

Մտավախություն կա, որ զինծառայողների աճյունները գուցե հուղարկավորել են․Հունան Թադևոսյան

 Երեկ` մարտի 5–ին, Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում Արցախի ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել։

Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հունան Թադևոսյանը։ 

«Որոնողական աշխատանքները, սակայն, շարունակվում են։ Այսօր որոնումներ կիրականացվեն միայն Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում»,–ասաց Թադևոսյանը։ 

Նա նշեց, որ երկար ժամանակ է՝ որոնողական աշխատանքներն արդյուքն չեն տալիս, մի քանի շաբաթ էլ աշխատանքները դադարեցված էին։

Թադևոսյանի խոսքով՝ տարածքները, որտեղ որոնողական աշխատանքներ են իրականացվում, արդեն մաքրած է։ Մտավախություն կա, որ զինծառայողների աճյունները գուցե հուղարկավորել են։ Նա հույս հայտնեց, որ ադրբեջանական կողմը, հնարավորության դեպքում, կփոխանցի զոհված զինծառայողների դիերը։

Դիտվել է 14938անգամ
Վերջին լուրեր