06 / Մարտ / 2021 : 13-00

Հասկանում եմ, թե ինչու են Թուրքիայի և Ադրրբեջանի ղեկավարները Փաշինյանի ջերմեռանդ «բալեշչիկները»․ խմբագիր

 Կասկածում եմ, որ վարչապետը հասկանում է՝ ինչ են նշանակում Ալևի ելույթները Զանգեզուրի մասին, հասկանում եմ, թե ինչու են Թուրքիայի և Ադրրբեջանի ղեկավարները Փաշինյանի ջերմեռանդ «բալեշչիկները», այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, որում անդրադառնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարություններին։ Գրառման մեջ ասվում է․

«Վստահ եմ, որ իշխանության մեջ եղած ադեկվատ մարդիկ (մասնավորապես, ԱԳՆ-ում) հասկանում են, թե ինչ են նշանակում Ալեւի ելույթները Զանգեզուրի մասին: Վստահ եմ, որ «ժողովրդի ներկայացուցիչները», որոնք ծափահարում են «Կեցցե՛ն մեր նահատակները» կարգախոսին, դա չեն հասկանում:

Կասկածում եմ, որ վարչապետը դա հասկանում է՝ նա ապրում է այլ իրականության մեջ: Հասկանում եմ նաեւ, թե ինչու Թուրքիայի եւ Ադրրբեջանի ղեկավարները Փաշինյանի ջերմեռանդ «բալեշչիկերն» են:

Առնչվող հրապարակումները

 «Հայաստանը չի կարող խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը. մենք նրանց կպարտադրենք»։

Ալիևի հայտարարությունը  Զանգեզուրի «միջանցքի» վերաբերյալ

Դիտվել է 28768անգամ
Վերջին լուրեր