06 / Մարտ / 2021 : 15-55

Ռազմական հեղաշրջման մասին են խոսում մարդիկ, որոնք խաղաղ հավաքի ժամանակ դիպուկահարների են տեղակայում․ Սաղաթելյան

Ռազմական հեղաշրջում ասելով փորձում են տագնապ առաջացնել այն մարդիկ, որոնք Երևանի կենտրոնում՝ խաղաղ հավաքի ժամանակ, էլ ավելի են ամրացնում ԱԺ-ի դարպասները, ձայնալուսային նռնակներ են շարում տարածքում և տեղակայում դիպուկահարների։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը։

«Այդ մարդիկ խոսում են ինչ-որ ռազմական վտանգի, ռազմական հեղաշրջման մասին։ Նախարարությունների կտուրներին են արդեն ցուցադրաբար դիպուկահարներին շարում։ Այդ մարդիկ ցինիկաբար խոսում են նման բաներից։ Եթե լիներ հեղաշրջման նույնիսկ փորձ, համոզված եմ՝ այդ մարդիկ նույնիսկ այդ հայտարարությունն անել չէին հասցնելու։ ԳՇ-ի հայտարարությունը վկայությունն է, որ կառույցը կոչ է անում քաղաքական և ողջամիտ եղանակներով հանգուցալուծել այն խորը և լուրջ ճգնաժամը, որում հայտնվել է մեր պետականությունը»,-ասաց Արման Սաղաթելյանը։

Դիտվել է 10439անգամ
Վերջին լուրեր