«Նոյեմբերյան» ԲԿ-ում նորածին է մահացել. մարզպետարանից մանրամասնում են
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ մարտի 7-ին «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում նորածին է մահացել: Իրավաբան.net-ը խոսել է Տավուշի մարզպետարանի աշխատանքի և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանի հետ, ով ասաց, որ երեխան մահացած է ծնվել:
«Երեխան ծնվել է պորտալարը կրկնակի փաթաթված վզին, խեղդամահ եղած այսինքն, երեխան այդպես է ծնվել»,- Ռուբեն Տիգրանյանի խոսքով իրեն այդպես հայտնել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը:
«Մինչև էքսպերտիզա չիրականացվի, եզրակացությունը չլինի, համապատասխան որոշում չլինի, չենք կարող ասել, որ բժիշկը մեղք ունի կամ չունի, որն է մահվան պատճառը, և այլն»,-նշեց նա:
Ռուբեն Տիգրանյանն ասաց, որ երեկ՝ մարտի 8-ին է խոսել բժշկուհու հետ, ծննդկանի առողջական վիճակը նորմալ է:
«Այդ խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է, մենք քննարկում կանցացնենք, մինչև մեր ձեռքին փաստաթուղթ լինի մասնագիտական, երեխայի մահվան պատճառը, ծննդաբերության վարման ընթացքը և այլն»,-նշեց նա:
Նա նաև նշեց, որ ծննդկանը հաշվառված չի եղել այդ հիվանդանոցում: