Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Մարտ / 2021 : 12-25

Մենք շարունակելու ենք փակ պահել ԱԺ մուտքերը. Իշխան Սաղաթելյան

Մենք շարունակելու ենք փակ պահել ԱԺ մուտքերը, այնքան ժամանակ քանի դեռ քաղաքական մեծամասնությունը գերագույն գլխավոր դավաճանի հրաժարականի պահանջ չի ներկայացրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում նշել է «Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Նա տեղեկացրեց, որ ողջ գիշեր քաղաքացիները արգելափակած են պահել խորհրդարանի շենքի մուտքերը, գիշերը Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում անցել է խաղաղ, առանց միջադեպերի: Վաղ առավոտից

Այսօր ևս ողջ օրվա ընթացքում Բաղրամյան և Դեմիրճյան փողոցները փակ են լինելու:

«ԱԺ-ն կբացվի այն ժամանակ, երբ քաղաքական մեծամասնությունը կգա խորհրդարան գերագույն գլխավոր դավաճանի հրաժարականի օրակարգով: Մենք պինդ ենք, ամուր ենք, անկոտրում ենք: հոգնել չկա, հետքայլ չկա, մինչեւ վերջ գնալու ենք»,-ասաց Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ շուրջ 10 օր է՝ «Հայրենիքի փրկության շարժման» անդամները փակ էին պահում Բաղրամյան պողոտան՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրանք այնտեղ վրաններ էին տեղադրել։ Իսկ երեկ՝ մարտի 9-ին Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կոչ արեց ներկաներին փակել ԱԺ մուտքերը, որպեսզի պատգամավորները չկարողանան մտնել կամ դուրս գալ շենքից:

Նրա խոսքից հետո հավաքվածները շարժվեցին դեպի ԱԺ մուտքերը: Ոստիկանները չկարողացան կասեցնել նրանց:

 մարդիկ սկսել են մաքրել փողոցները՝ պատրաստվելով այսօր ժամը 16:00 կայանալիք հանրահավաքին:

Տեսանյութ

Դիտվել է 8956անգամ
Վերջին լուրեր