11 / Մարտ / 2021 : 11-08

Կառավարության հերթական նիստը՝ ուղիղ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մարտի 11-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 23 հարց, որից 19-ը չի զեկուցվում: Եւս մեկ հարց գաղտնի է, որը վերաբերում է որդեգրմանը:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-              «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին,

-              «ԷՆՋԻՆՓՐՈՋԵՔԹ ՔՈՄ» փակ բաժնետիրական ընկերությանը «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառելու մասին,

-              «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

-              Ներդրումային - սոցիալական ծրագրին հավանություն տալու, «ՋիԷմ Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն համաձայնություն տալու մասին եւ այլ հարցեր:

Դիտվել է 4706անգամ
Վերջին լուրեր