15 / Մարտ / 2021 : 13-07

Մենք գնում ենք իշխանությունը վերցնելու. Էդմոն Մարուքյան

Մենք գնում ենք իշխանությունը վերցնելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էդմոն Մարուքյանը՝ խոսելով արտահերթ ընտրություններում իրենց հնարավորությունների մասին:

«Մենք չենք մասնակցում խմբակցություն ունենալու համար: Մենք արդեն ունենք խմբակցություն: Մենք երրորդ ամենամեծ խմբակցությունն ենք: Մենք գնում ենք ավելիին»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է հետազոտությունների արդյունքներին, որոնք «Լուսավոր Հայաստանի» համար լուսավոր արդյունքներ չեն խոստանում, Մարուքյանը հիշեցրեց իր նախկին փորձը՝ նշելով, որ միշտ կանխատեսումներ են եղել, որ ինքը, իր ղեկավարած ուժը չի հաղթելու, սակայն ժամանակն այլ բան է ցույց տվել:

Ավելի մանրամասն տեսանյութում։

Դիտվել է 20432անգամ
Վերջին լուրեր