Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Մարտ / 2021 : 15-46

Այս պահին պատերազմի վտանգ չկա. իմքայլական պատգամավոր

Այս պահին պատերազմի վտանգը հավասարեցված է զրոյի: Պատերազմի վտանգ չկա, սակայն դա չի նշանակում, որ ՀՀ-ն պետք է իր պաշտպանական հնարավորությունները չվերանայի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Պաշտպանական հնարավորությունները պետք է հնարավորինս վերանայվեն, ու մենք պետք է մեր նշաձողն ավելի բարձր դնենք: Մենք արդեն պետք է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Թուրքիային դիմակայելու մասին մտածենք: Մեր նշաձողը դա պետք է լինի: Դա ահռելի մեծ ու ծանր աշխատանք է»,-ասել է պատգամավորը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ իր կարծիքով պատերազմի վտանգն այս պահին հավասարեցված է զրոյի:

Դիտվել է 9255անգամ
Վերջին լուրեր