Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Մարտ / 2021 : 16-57

 90 տարեկան և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուները թոշակի հետ կստանան հավելում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների և լրացումների մասին նախագիծը, որով բարեփոխումներ են առաջարկվում մի շարք ուղղություններով: Նախագիծը դրված է հանրային քննարկման, արդյունքներն ամփոփվելուց հետո այն կներկայացվի կառավարությանը, որից հետո նախագիծը կմտնի ԱԺ։

Փոփոխությունների համաձայն՝ առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և 90-ից բարձր կենսթաշակառուները ստիպված չեն լինելու ամեն տարի գնալ բանկ:

«Մեր բարեփոխումը վերաբերում է նրան, որ 12 ամիսը մեկ բանկ գնալու դրույթը դուրս գա առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև 90-ից ավելի տարիք ունեցող անձանց համար»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ապա հավելել, որ նույնականացումը կկատարվի սոցիալական աշխատողների կողմից տնայցերի միոջոցով:

Փոփոխություններից մեկի համաձայն էլ 90 տարեկան և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներին կենսաթոշակի հետ կտրամադրվի հավելում, թե որքան, դեռ պարզ չէ։

Իսկ ինչո՞ւ է 90 և բարձր տարիքի շրջանակն ընտրվել, ոչ թե 80 և բարձրը, ըստ նախարարի տեղակալի՝ նախընտրելի է ավելի մեծ խումբ ներառել, սակայն գնում են փուլային ճանապարհով՝ ներառելով առավել խոցելի խմբի քաղաքացիներին:

«90-ից բարձր տարիքի անձանց մոտ խնդիրները շատ են՝ կապված դեղորայքի, տեղաշարժի հետ և այլն: Մոտ 11 հազար կենսաթոշակառու ունենք, որոնց վերաբերելու է այս փոփոխությունը: 80-ից բարձրին, իհարկե, կանդրադառնանք, սակայն ինչպես նշեցի, գնում ենք փուլային տարբերակով: Ասեմ, որ նման հավելում տրամադրելու դրույթ դեռ չի եղել: Սա պիլոտային կարելի է անվանել»,- ասել է պաշտոնյան:

Դիտվել է 21901անգամ
Վերջին լուրեր