19 / Մարտ / 2021 : 09-35

ԱՄՆ-ն՝ ի տարբերություն Ալիևի, չի համարում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվել է․ քաղաքագետ

Բայդենը շնորհավորել է Ալիևին և նամակում մի հետաքրքիր միտք է շարդրված.
Մասնավորապես.

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, մենք օգնելու ենք կողմերին գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական լուծում և խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցումը՝ բարեկեցիկ և խաղաղ ապագա ապահովելու համար»:

Այս նախադասությունից կարելի է մի քանի հետևություն անել:

1. ԱՄՆ-ն իր դիրքերը չի զիջելու որպես ՄԽ համանախագահ:

2. ԱՄՆ-ն՝ ի տարբերություն Ալիևի, չի համարում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվել է:

3. Ըստ Բայդենի վարչակազմի, ձևավորված իրավիճակն ու իրողությունները չեն ապահովելու բարեկեցիկ և խաղաղ ապագա կառուցելուն:

Այս ձևակերպումները հստակեցնում են ԱՄՆ դիրքորոշումն ու քաղաքական գիծը, ինչը մեզ համար աշխատելու լայն ֆրոնտ է բացում:

Հիմա ամենակարևորը: Արդյո՞ Հայաստանի իշխանությունները համարում են, որ Ղարաբաղի խնդիրը լուծված է, թե՝ ոչ: Հենց սրանից է կախված մեր պետության ապագան:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյան

 

Կարդացեք նաև առնչվող հրապարակումը՝ Վաշինգտոնը հավատարիմ է ՀՀ և Ադրբեջանի միջև հաշտության խրախուսմանը 

Դիտվել է 22045անգամ
Վերջին լուրեր