20 / Մարտ / 2021 : 18-37

Սիսիանի օդանավակայանում տեղակայված են ռուսական զորքեր․ Սիսիան քաղաքապետ

Սիսիանի օդանավակայանում ռուսական զորքեր կան տեղակայված։ Այս մասին այսօր` մարտի 20-ին «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության մամուլի ասուլիսին ասել է Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը։

«Այս պահին ռուսները տեղակայված են այնտեղ, բայց թե հետագայում կծառայի՞ որպես ռուսական բազա, թե՞ չի ծառայի, չեմ կարող ասել։ Չմանրամասնեմ՝ քանի հոգի, ինչ քանակությամբ, բայց ռուսական զորքեր կան տեղակայված»,- նշել է նա։

Դիտվել է 29294անգամ
Վերջին լուրեր