Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Մարտ / 2021 : 09-28

 Բաքուն խաթարում է ոչ միայն տարածաշրջանի անվտանգությունը

«Գերմանիայում հերթական աղմկահարույց միջադեպն է արձանագրվել, որի հեղինակը Ադրբեջանն է: ԵՄ անդամ այս պետության մամուլ է սպրդել Բունդեսթագի պատգամավորներին կաշառելու հերթական պատմությունը:

Անգելա Մերկելի  Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) երեք պատգամավոր վերջին երկու շաբաթվա ընթացքում կանգնեցին մանդատները վայր դնելու պահանջի առաջ՝ Ադրբեջանի կողմից կաշառված լինելու մեղադրանքով:

Այս անգամ Բունդեսթագի պատգամավոր Մարկ Հաուպտմանն է մի քանի օր առաջ վայր դրել պատգամավորական մանդատը եւ միացել նախորդ շաբաթ անձեռնմխելիությունից զրկված Բունդեսթագի պատգամավոր Ակսել Ֆիշերին եւ Կարին Շտրենցին:

Ալիեւի ավտորիտար ռեժիմի պատերազմական հանցագործությունների, ապօրինությունների եւ ժողովրդավարության սկզբունքների ոտնահարման գործողությունների առաջ աչք փակելը շարունակում է լուրջ մարտահրավերներ ստեղծել ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլ նաեւ ժողովրդավարական արժեքների պահպանման առաքելություն ստանձնած ԵՄ-ի համար»:

 Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 16247անգամ
Վերջին լուրեր