23 / Մարտ / 2021 : 14-08

24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 24-ին՝ ժամը 10.00-ից մինչև մարտի 25-ը 10.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Սասունիկ և Օշական գյուղերի, ինչպես նաև հարակից հանրային բաժանորդների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է 33151անգամ
Վերջին լուրեր