Երթևեկության փոփոխություն Երևանում․ երկու ճանապարհահատված մինչև հուլիսի 30-ը փակ կլինի
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մարտի 26-ից մինչև հուլիսի 30-ը, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Իսակովի պողոտա - Ա. Բաբաջանյան փողոց ճանապարհային հանգույցում կատարվելու է երթևեկության փոփոխություն:
Մասնավորապես.
· Փակվելու է Իսակովի - Մ5 ուղղությունից դեպի Ա. Բաբաջանյան փողոց իջատեղը,
· Փակվելու է Ա. Բաբաջանյան փողոց - Իսակովի պողոտա ուղղությունը (ուղեանցի տակով):
Վարորդների առաջարկվում է օգտվել Ա. Բաբաջանյան - Մ5 ուղղությունից դեպի Իսակովի պողոտա հետադարձից: