24 / Մարտ / 2021 : 10-37

Երթևեկության փոփոխություն Երևանում․ երկու ճանապարհահատված մինչև հուլիսի 30-ը փակ կլինի

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մարտի 26-ից մինչև հուլիսի 30-ը, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Իսակովի պողոտա - Ա. Բաբաջանյան փողոց ճանապարհային հանգույցում կատարվելու է երթևեկության փոփոխություն:

Մասնավորապես.

·        Փակվելու է Իսակովի - Մ5 ուղղությունից դեպի Ա. Բաբաջանյան փողոց իջատեղը,

·        Փակվելու է Ա. Բաբաջանյան փողոց - Իսակովի պողոտա ուղղությունը (ուղեանցի տակով):

Վարորդների առաջարկվում է օգտվել Ա. Բաբաջանյան - Մ5 ուղղությունից դեպի Իսակովի պողոտա հետադարձից:

Դիտվել է 17107անգամ
Վերջին լուրեր