«Վիվառո»-ում թուրքեր են աշխատում, իսկ տղերքը սահմանին, ձյան ու անձրևի տակ... ամո‘թ, ամո‘թ ձեզ
Մխացող Հայաստանում շշուկներ են տարածվում ցաքուցրիվ մրջյունների նման ու ստիպում հանրությանը ուշքի գալու փոխարեն է՛լ ավելի բարկանալ, սոսկալ, ու լցվել անհանգստութան տագնապով։
Թուրքե՜ր են վխտում, թուրքե՜ր են ապրում և թուրքե՜ր են աշխատում մե՛ր իսկ մեջ, մեզանում, Հայաստանում։ Ոչ ավել, ոչ պակաս՝ «Վիվառո» կոչվող մազութում։ Նույնիսկ պատանու անհանգույց դատողությունը կարող է այս դժոխային շշուկի թելը բռնել ծայրեծայր. դեպի Անգլիա` Լոնդոն, դեպի սարդոստայնի էպիկենտրոն, դեպի փոքր ազգերի համար ցեց հանդիսացող բնօրրան, դեպի...հոգին նավթի ու ոսկու հետ փոխածների երկիր:
Այսինքն, թուրքե՜ր են աշխատում մեր երկրում… այսինքն ներկա իշխանության թվացյալ հորջորջումները, թե «մենք ապահո՜վ ենք», թե «դուխո՛վ, ժողովուրդ»՝ ցնորական բարբաջանքներ են։ Թշնամական որջերում տնկում են մատները պարսատիկի նման ու գոռում «վի-վա-ռո», իսկ մեզ մանիպուլացնում են դեռ «դուխով» տխմարագույն մանևրի բթացումով։
Դե, ապրենք թուրքերի հետ «դուխներս միլիոն» և թուրքերով հեղեղ և թրքաբարո, թրքահպատակ լամուկներով շրջապատված, և, որ ամենակարևորն է՝ մաքրենք նրանց ետևից…
Հ. Գ. Սաստկանում են ամպերը մեր գլխին, և ցերեկը մթնշաղի գորշությունն է բերում։ Այս շշուկները, որ ցաքուցրիվ մրջյունների նման սողոսկում են մեր երկիր, նախ և առաջ խցկվում են մեր սահմաններին խչմարի պես ճկռող տղաների «բատինկա»-ների մեջ։ Այն «բատինկա» - ների, որ ֆիդայական երդումի ուժով ճզմում են ու թրծում դարերից փխլվող հայկական կավահողը…
Երևանյան խնամքից հոգնած պուրակներում ի՜նչ գիտեն փողկապներով զարդարված բույսերը, թե ի՜նչ է անորոշության հովիտը սեփական մարմնով ճկվել ու պահելը, կռանալը՝ հանուն թիկունքում անհոգ աճողների ու, առհասարակ հանուն փթթումի և բերրության…
«Իսկ ազգի տականքը՝ մեր ազգի թերմացքը, թալանում է ազգը ու պղծում» երգի արդիական բառերը ազատման դիմումի պես, որերորդ անգամն է, շփա պիտի արդեն ձե՛ր դեմքին…
Ախր, սահմանին մեր լավագույն տղերքն արյուն թափելով, մեզ թուրքերից են պաշտպանում, դուք այստեղ` «Եռաբլուրի» աչքի առաջ, ինչո՞վ եք զբաղված, ապազգային դասալիքներ:
Նշենք, որ երեկ լրատվամիջոցներում լուր տարածվեց, որ «Վիվառո»-ում աշխատող երևանցի մեր բաժանորդը մեզ հայտնել է, որ այնտեղ աշխատում է 50 թուրք. տեղեկացնում է թելեգրամյան SisMasis էջը։ «Մաքրող տիկնայք հրաժարվում են մաքրել նրանց հետևից, ուստի նրանց առաջ պայման է դրվել՝ կա՛մ լուռ աշխատում են, կա՛մ, հոդվածի համաձայն, նրանց աշխատանքից հեռացնում են ու դրանից հետո ընդհանրապես աշխատանք չեն կարողանում գտնել: «Վիվառո»-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում, և այնտեղից են նշանակվում ղեկավար օղակի աշխատակիցները: Այսինքն՝ այդ 50 թուրքը նշանակվել է Լոնդոնի կողմից:
Պատկերացնո՞ւմ եք, որ թուրքերն արդեն պաշտոնապես աշխատում են Երևանում: Ինտեգրումը սկսվե՞լ է»,- գրում է թելեգրամյան էջը։
Նյութի աղբյուր՝ Yelaket.am