26 / Մարտ / 2021 : 13-40

Տավուշից Ադրբեջանին տարածքներ հանձնելու մասին խոսակցությունները բացասաբար են ազդել ներդրումների վրա․ մարզպետ

Սահմանների, տարածքների հանձնման հետ կապված հայտարությունները բացասական ազդեցություն են ունենում մարզում ներդրումային միջավայրի վրա, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Այս պահին ունենք ներդրողներ, որոնք կասեցրել են իրենց գործունեությունը՝ այդ լուրերի տարածման հետ կապված։ Մենք ունենք շատ խոշոր ներդումային ծրագիր անասնապահության ոլորտում՝ 4 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ, այդ ծրագիրը հիմա դեռևս կանգնած է, արդեն գտնվում ենք, կարծես թե, խնդրի լուծման փուլում, բայց այդ խոսակցությունների ժամանակ այդ ծրագիրն ուղղակի կանգնեց ու ներդրողները ժամանակ ուզեցին, որ հասկանան՝ արդյոք հաստատում են իրենց մասնակցությունը», - հայտարարեց Տավուշի մարզպետը։

Նա ասաց, թե դիմել են դատարան, որ նման ապատեղեկատվություն տարածողները հասկական՝ պետք է լինի նաև պատասխանատվություն։

Հարցին՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին նկատի ունե՞ք, մարզպետը պատասխանեց. «Այո, խոսքը վերաբերում է Հրանտ Բագրատյանի կողմից կատարված հայտարարությանը, որից հետո եղել են տարբեր հրապարակումներ»։

Դիտվել է 4361անգամ
Վերջին լուրեր