26 / Մարտ / 2021 : 14-09

Իշխանությունների վարկանիշը պատերազմից առաջ ավելի բարձր էր, քան պատերազմից հետո. Տավուշի մարզպետ

 

Իշխանությունների վարկանիշը պատերազմից առաջ ավելի բարձր էր, քան պատերազմից հետո: Այս մասին մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նա հավելեց, որ պատերազմի արդյունքների հետ կապված հանրային տրամադրություններում փոփոխություններ կան՝ պարզաբանելով, որ ըստ հարցումների՝ ներկայիս իշխանություններն ունեն ամենաբարձր վարկանիշը:

«Հայաստանում հուզական եւ քաղաքական ֆոնը գերակշռում է աշխատանքի բովանդակային մասից, ինչը թույլ չի տալիս լիարժեք օգտագործել ներուժը եւ լուծել խնդիրները: Քաղաքական լարվածությունը թուլացնելու քայլերից մեկը արտահերթ ընտրություններն են:

Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսի օգտագործման մասին խոսակցություններին, կարող եմ ասել, որ այն մեր մարզում չի կիրառվում: Այս երկրում անցել են ժամանակներ, երբ ընտրությունները կեղծվում էին»,- նշեց Չոբանյանը:

Դիտվել է 14819անգամ
Վերջին լուրեր