27 / Մարտ / 2021 : 11-19

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել, թե ինչու է  գործարկել կայքի ադրբեջաներեն բաժինը

Տեղեկատվական պատերազմի պայմաններում 1lurer.am կայքի ադրբեջաներեն բաժինն անհրաժեշտություն է։ Այս մասին գրում է  1lurer.am-ը։

Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության օնլայն հարթակները գործում են 4 լեզուներով, այդ թվում՝ ադրբեջաներենով: Դա լայնածավալ և բարդ աշխատանք է, որն ունի շատ կարևոր նշանակություն՝ հակազդելու և կանխելու Ադրբեջանի կողմից քարոզվող կեղծ հակահայկական տեղեկատվությունը հանրության շրջանում:

Հավելենք, որ Հայաստանում լրատվական խոշոր գործակալությունների ադրբեջաներեն և թուրքերեն տարբերակների նախադեպեր արդեն իսկ կան: Հանրային հեռուստաընկերությունը ևս օրերս գործարկել է 1lurer.am կայքի ադրբեջաներեն բաժինը:

Տեղեկատվական պատերազմի պայմաններում քարոզչության այս եղանակը ոչ միայն ընդունված է ամբողջ աշխարհում, այլև այս իրավիճակում ուղղակի անհրաժեշտություն է և բխում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերից:

Դիտվել է 50418անգամ
Վերջին լուրեր