Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Ապրիլ / 2020 : 16-00

Նյու Յորքի բնակիչները կտեղեկացնեն իշխանություններին կարանտինը խախտելու մասին սմարթֆոնի լուսանկարներով
 

Նյու Յորքի քաղաքապետ դե Բլազիոն թվիթերյան իր ուղերձում հայտարարել է, որ այսուհետ քաղաքի բնակիչները կկարողանան տեղեկացնել կարանտինի ժամանակ սոցիալական հեռավորությունը խախտելու մասին լուսանկարների միջոցով, որոնք կնկարեն իրենց սմարթֆոններով։

«Այժմ դա հեշտ է, ինչպես երբեք։ Երբ դուք տեսնեք ամբոխ, երբ դուք տեսնեք չպահպանվող հեռավորություն, երբ դուք տեսնեք խիտ հերթ սուպերմարկետի մոտ, հնարավորինս ամեն ինչ, դուք կարող եք հայտնել այդ մասին անմիջապես, այնպես, որ մենք կկարողանանք օգնության հասնել եւ լուծել խնդիրը»,-նշել է Նյու Յորքի քաղաքապետը։

Ըստ Նյու Յորքում սոցիալական հեռավորության կանոնների՝ մարդկանց միջեւ տարածությունը պետք է կազմի առնվազն 6 ֆուտ (շուրջ 2 մետր)։

Մարտի վերջում դե Բլազիոն հայտարարել էր 500 դոլարի չափով տուգանք սոցիալական հեռավորության կանոնները չպահպանելու դեպքում։

Նյու Յորքն ԱՄՆ-ում կորոնավիրուսի պանդեմիայի էպիկենտրոնն է։ Քաղաքում գրանցված է նոր տիպի կորոնավիրուսով վարակման ավելի քան 131 000 դեպք եւ ավելի քան 13 000 մահվան դեպք։

 

Դիտվել է 7408անգամ
Վերջին լուրեր