19 / Ապրիլ / 2020 : 16-59

Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ դիաբետը չբուժելու դեպքում

Դիաբետն ամենատարածված քրոնիկական հիվանդություններից մեկն է․ աշխարհում հարյուր հազարավոր մարդիկ այսօր ունեն 2-րդ տիպի դիաբետ։ Դիաբետի հիմնական խնդիրն այն է, որ հիվանդությունը կարող է երկար ժամանակ զարգանալ առանց որեւէ նախանշանների՝ լուռ քայքայելով օրգանիզմը։ Եթե այդ հիվանդությունը չբուժել, այն կարող է հանգեցնել բացասական հետեւանքների, ինչպիսիք են․

Ճնշում եւ խոլեստերին

Ինսուլինի նկատմամբ ռեզիստենտությունը, որն ի հայտ է գալիս դիաբետի ժամանակ, բացասաբար է անդրադառնում «լավ» խոլեստերինի մակարդակում, ինչը հանգեցնում է արյան մեջ «վատ» խոլեստերինի կամ տրիգլիցերիդների բարձրացմանը։

Բացի այդ, ինսուլինի նկատմամբ ռեզիստենտության ֆոնին կրճատվում է արանքը նեղ զարկերակներում, ինչը բացասաբար է ազդում արյան ճնշման վրա՝ առաջացնելով հիպերտոնիա, որն իր հերթին բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների, այդ թվում՝ ինսուլտի եւ ինֆարկտի առաջացման ռիսկը։

Ուղեղի առողջություն

Դիաբետով պացիենտները հաճախ բախվում են ուղեղում արյան շրջանառության խանգարումների հետ, ինչը հետագայում ազդում է մտավոր ֆունկցիաների վրա։ Կոգնիտիվ ունակությունները պահպանելու համար մասնագետները խորհուրդ են տալիս այդպիսի պացիենտներին պարբերաբար զբաղվել սպորտով։

Խնդիրներ լնդերի հետ

Շաքարային դիաբետ ունեցող պացիենտները հաճախ բախվում են պարոդոնտիտի հետ, որը կարող է հանգեցնել ատամների կորստին։ Մասամբ դա կապված է հանգամանքի հետ, որ շաքարի բարձր մակարդակը մոդիֆիկացնում է կոլագենը հյուսվածքներում։

Վարակիչ հիվանդություններ

Համարվում է, որ դիաբետիկներն ունեն վարակիչ հիվանդություններով վարակվելու բարձր ռիսկ, դեռ ավելին, նրանց մոտ ավելի բարձր է բարդությունների զարգացման ռիսկը վարակվելու հետեւանքով։ Օրինակ, դիաբետ ունեցող մարդիկ գտնվում են կորոնավիրուսով վարակվելու դեպքում բարձր ռիսկի գոտում․ նրանք շատ ավելի հաճախ կարող են բախվել բարդացումների բարձր ռիսկի հետ, քան առողջ մարդիկ։

Դիտվել է 5323անգամ
Վերջին լուրեր