30 / Մարտ / 2021 : 13-58

Մարզպետը դատի է տվել Հրանտ Բագրատյանին․ պահանջում է նաև վճարել 1 դրամ

Մարզպետ Հայկ Չոբանյանը դատական հայց է ներկայացրել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի խոսնակ Լիլիթ Սարգսյանը:

«Մարզպետը պահանջում է դատարանից` պարտավորեցնել պարոն Բագրատյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև, որպես պատճառված վնասի հատուցում, վճարել 1 դրամ»,- գրել է խոսնակը:

Նշենք, որ ավելի վաղ Հայկ Չոբանյանը հայտնել էր, որ Տավուշից տարածքներ հանձնելու մասին խոսակցությունների պատճառով 4 միլիոն դոլարի ներդրումը կանգնել է և որ դատի են տվել Հրանտ Բագրատյանին:

 

Դիտվել է 12777անգամ
Վերջին լուրեր