Իրականացնելու ենք Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր երազանքը. Չոբանյան
ԲՏԱ նորանշանակ նախարար Հայկ Չոբանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ վերադառնում է իր հարազատ ոլորտ։
«Հարգելի բարեկամներ,
Պաշտոնապես ստանձնել եմ Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի պաշտոնը:
Գիտելիքի և մարդկային ներուժի գերակայության, նրանց անսահման հնարավորությունների իմ մշտական համոզմունքը պետք է լինի բոլոր նախաձեռնություններիս ու գործողություններիս հիմքում։
Սիրով և հավատով եմ վերադառնում իմ հարազատ ոլորտ։ Համոզված եմ, որ այս հրաշալի, տաղանդավոր մարդկանց հետ, որոնցից շատերն իմ լավ բարեկամներն են, իրականացնելու ենք Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր երազանքը։
Ի գործ»։