03 / Ապրիլ / 2021 : 10-28

Իրականացնելու ենք Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր երազանքը. Չոբանյան

ԲՏԱ նորանշանակ նախարար Հայկ Չոբանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ վերադառնում է իր հարազատ ոլորտ։

«Հարգելի բարեկամներ,

Պաշտոնապես ստանձնել եմ Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի պաշտոնը:

Գիտելիքի և մարդկային ներուժի գերակայության, նրանց անսահման հնարավորությունների իմ մշտական համոզմունքը պետք է լինի բոլոր նախաձեռնություններիս ու գործողություններիս հիմքում։

Սիրով և հավատով եմ վերադառնում իմ հարազատ ոլորտ։ Համոզված եմ, որ այս հրաշալի, տաղանդավոր մարդկանց հետ, որոնցից շատերն իմ լավ բարեկամներն են, իրականացնելու ենք Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր երազանքը։

Ի գործ»։

Դիտվել է 19133անգամ
Վերջին լուրեր