Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Ապրիլ / 2021 : 12-42

Արդբեջանցի մարզիկները չեն ներկայացել Հայաստանի բռնցքամարտիկների հետ մենամարտերին. հաղթանակը շնորհվել է մերոնց

5 հայ բռնցքամարտիկ հաղթանակով է մեկնարկել Ուկրաինայի Խերսոն քաղաքում ընթացող Միկոլի Մանգերայի անվան 15-րդ միջազգային մրցաշարում: Այս մասին yelaket.am-ը  տեղեկացավ Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

Մեր բռնցքամարտիկներից առաջինը ռինգ դուրս եկավ 75 կգ քաշային Արման Դարչինյանը, ով վստահ հաղթանակ տոնեց Ուկրաինան ներկայացնող Ալեքսեյ Շիրոևի նկատմամբ: 

Իրենց մենամարտերը հաղթանակով ավարտեցին նաև 81 կգ քաշայիններ Համբարձում Հակոբյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը: Համբարձումյանը հաղթեց ուկրաինացի Սերգեյ Սնիտյուկին, իսկ Հովհաննիսյանը առավելության հասավ Ուկրաինայի մեկ այլ ներկայացուցչի Իլյա Մելնիչյուկի նկատմամբ:

Հաղթանակ է գրանցվել նաև 57 կգ քաշային Ժորժիկ Մարությանի և 63 կգ քաշային Հրայր Շահվերդյանի օգտին: Նրանք պետք է մրցեին ադրբեջանցի մարզիկների հետ, սակայն վերջիններս չէին ներկայացել մենամարտին ու հաղթանակը շնորհվել է հայ բռնցքամարտիկներին:

 

Դիտվել է 37420անգամ
Վերջին լուրեր