19 / Ապրիլ / 2020 : 20-42

Նոր Nissan X-Trail-ի պրեմիերայից առաջ մեքենայի լուսանկարները հայտնվել են համացանցում 

Նոր սերնդի Nissan X-Trail քրոսովերի սրահի լուսանկարները մեքենայի պրեմիերայից առաջ հայտնվել են համացանցում, դրանք ներկայացրել է Worldscoop Forumpro կայքը:

Նկարներում երևում է, որ նոր Nissan X-Trail-ի սրահը զգալիորեն փոխվել է նախորդ տարբերակի համեմատ: Քրոսովերը ստացել է մուլտիմեդիա համակարգ` սենսորային էկրանով, թվային վահանակ, նոր ղեկ, ինչպես նաև մի շարք նորարարություններ:

Նոր քրոսովերը համալրված է կաշվե նստատեղերով, մետաղական ներդիրներով և երկգույն առջևի վահանակով:

Ենթադրվում է, որ նոր Nissan X-Trail-ը չափերով ավելի մեծ կլինի, սրահն էլ՝ ավելի ընդարձակ: 

Ինչ վերաբերում է մեքենայի տեխնիկական բնութագրին, ապա տվյալները դեռևս չեն հրապարակվել:

Դիտվել է 7501անգամ
Վերջին լուրեր