08 / Ապրիլ / 2021 : 20-29

Զարմանալի փաստ․ ֆուտբոլային աստղ Անտուան Գրիզմանի երեք երեխաները ծնվել են ապրիլի 8-ին

Ֆրանսիացի ազգային հավաքականի հարձակվող, ֆուտբոլային հայտնի աստղ  Անտուն Գրիզմանը երրորդ անգամ հայր է դարձել։ Նա այսօր աղջիկ է ունեցել։ Նորածնին անվանել են Ալբա։

Զարմանալի փաստ է, որ ֆուտբոլիստի 3 երեխաները ծնվել են նույն օրը՝ ապրիլի 8-ին։

Նշենք, որ ֆուտբոլիստն ուներ մեկ աղջիկ՝ (8 ապիլի 2016թ․) Միան, և մեկ տղա՝ (8 ապրիլի 2019թ․) Ամարոն։

Գրիզման ինստագրամում արդեն գրառում է արել հայտնելով նորածնի անունը։

Շնորհավորում ենք։

Աղբյուր yelaket.am

 

Դիտվել է 10037անգամ
Վերջին լուրեր