Կարեն Ավագյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր

Ծանրորդներ Կարեն Ավագյանը և Անդրանիկ Կարապետյանը համապատասխանաբար ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության 89 կգ քաշային կարգում։ Ավագյանը երկամարտում անգերազանցելի է եղել 375 կգ արդյունքով (175 կգ + 200 կգ), իսկ Կարապետյանը 365 կգ-ով (170 կգ + 195 կգ) արժանացել է բրոնզե մեդալի։ yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելա Յայլյանը նվաճել է մեկ փոքր արծաթե մեդալ (պոկում վարժություն), իսկ Ռաֆիկ Հարությունյանը՝ մեկ փոքր բրոնզե մեդալ (հրում վարժություն)։
Ապրիլի 9-ին մրցահարթակ դուրս կգան կանանց հավաքականից Լիանա Գյուրջյանը, տղամարդկանց հավաքականից` Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը:
Հավելենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այս օրերին աշխատանքային այցով Մոսկվայում են և մրցավայրից հետևում են հայ ծանրորդների ելույթներին։