09 / Ապրիլ / 2021 : 10-43

Խծաբերդում գերեվարվածների հարազատները փակել են Շիրակի մարզի ճանապարհները

Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատներն այսօր՝ ժամը 6-ից, փակել են Շիրակի մարզի ճանապարհները։ Այդ մասին նրանք հայտնել են «Ազատությանը»։

Հարազատները հստակ պատասխան են պահանջում, թե երբ կվերադարձնեն գերիներին։ Նրանք բազմիցս շեշտել են, որ քաղաքական ուժերը չփորձեն քաղաքականացնել գերիների հարցը՝ իրենց միակ պահանջն իրենց զավակների վերադարձն է։

Հիշեցնենք՝ հինգշաբթի՝ երեկոյան, գերիների հարազատները հավաքվել էին «Էրեբունի» օդանավակայանում և սպասում էին Բաքվից ժամանող ինքնաթիռին, որն, ինչպես ակնկալվում էր, պետք է հայ գերիներին վերադարձներ հայրենիք։ Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է։ 

Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Խծաբերդում գերեվարված 62 պահեստազորայիններից 8-ը։ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի։

Ադրբեջանը պնդում է, թե Խծաբերդում գերեվարվածները ոչ թե ռազմագերիներ են, այլ «ահաբեկիչներ և դիվերսանտներ»:

 

Դիտվել է 9329անգամ
Վերջին լուրեր