11 / Ապրիլ / 2021 : 15-14

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը վնասվածք է ստացել Քարվաճառում՝ խաչքարերը դուրս բերելիս

Արշավական Միքայել Թոփուզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինքը Սիմոնն Է, մի շարք ռեկորդների հեղինակ բազմաթիվ անգամներ ամենաբարձր նվաճումների հասած, Հայաստանը բարձր մակարդակով ԱՄԵՆ անգամ ներկայացրած։

Երբ բոլոր մարզիկները մարզվում ու պատրաստվում էին հերթական առաջնությանը, Սիմոնը կամավորական աշխատանքներ էր կատարում, երբ մի օր էր մնացել մերոնց Քարվաճառից դուրս գալու, չգիտես ինչի ձգձգվում էր էդ տարածքներից արժեքավոր խաչքարերի դուրս բերումը, արագ խումբ կազմվեց ու առաջիններից հենց ինքն էր Սիմոնը ու եթե ինքը չլիներ...էնտեղ գտնվողները գիտեն ինչ կլիներ, ու հենց էստեղ էլ եղավ վնասվածք...

Ինքը ՀԱՅ է, ով նվիրված է իր Ազգին... իսկ դուք?

Ինքը մարզիկ է , ում հետ մրցելուց վախենում են ու գիտեն, որ ընդամենը իրենից հետո կարող են արդյունքի հասնել...իսկ դուք?

Ինքը էն տեսակն է,որ մեզ վաղը Օլիմպիական ոսկի է բերելու... իսկ դուք?

Իսկ դուք... այդպես էլ կմնաք պատերի տակ խոսացող ու Սոց. ցանցերի հարթակներում գրառում անողներ ...»։

Նշենք, որ Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում ապրիլի 10-ին հրում վարժությունում զրո ստացավ ու դուրս մնաց երկամարտի պայքարից։ Նրան հաջողվեց փոքր ոսկե մեդալ նվաճել պոկում վարժությունում։

Դիտվել է 21161անգամ
Վերջին լուրեր