12 / Ապրիլ / 2021 : 17-13

Մահացել է Գրիգոր Ոսկերչյանը

Ապրիլի 11-ին սրտի կաթվածից մահացել է ՀԱԿ վարչության անդամ, Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանը։

Գրիգոր Ոսկերչյանը ծնվել էր 1956թ. հոկտեմբերի 1-ին Քամըշլիում (Սիրիա):

Գրիգոր Ոսկերչյանը եղել է ՀՀՇ անդամ, 2008թ․-ին Աբովյան քաղաքում նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետը:

Մարտի 1-ի իրադարձություններից հետ, նրան զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանք էր առաջադրվել, ինչից հետո նա կալանավորվել էր և դատապարտվել երկու տարվա ազատազրկման, սակայն համաներումով ազատ էր արձակվել։
Դիտվել է 24410անգամ
Վերջին լուրեր