13 / Ապրիլ / 2021 : 11-41

24 ժամ ջուր չի լինելու

Պլանային ջրանջատում Երևանում, Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում ապրիլի 14/15-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 14-ին ժամը 9.00-ից մինչև ապրիլի 15-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը: Դավթաշեն վարչական շրջան՝ 1-4 թաղամասեր, Դավթաշենի 1-10 փողոցներ, Ձոր 1, 2 թաղամասեր, Եղվարդի խճուղի, Միկոյան փողոց, Աջափնյակ վարչական շրջան՝ Նորաշեն, Նազարբեկյան, Գ-1, Սիլիկյան, թաղամասեր, Ալիխանյան Եղբայրներ, Բեկնազարյան, Բաշինջաղյան, Մազմանյան, Շիրազ, Չաուշ, Պարսեղով, Կարապետյան, Ռուստամյան, Լուկաշին, Զոհրապ, Չուխաջյան փողոցներ, Հալաբյան 22-38 զույգ և 41-65 կենտ համարներ, Բաշինջաղյան փակուղի, Սիլիկյան հին խճուղի, Լուկաշին 1-3 փողոցներ, Աշտարակի խճուղի, Բաշինջաղյան փողոց՝ նրբանցքներով, Ֆուչիկի փողոց՝ նրբանցքներով, Մարգարյան փողոց՝ նրբանցքներով, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ Հաղթանակ թաղամաս, Կոտայքի մարզ՝ Քասախ, Պռոշյան, Նոր Երզնկա, Ուշի գյուղեր, Զովունի գյուղի 20-26 փողոցներ, Արմավիրի մարզ՝ Մերձավան գյուղ, Արագածոտնի մարզ՝ Ուշի գյուղ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դիտվել է 26172անգամ
Վերջին լուրեր