Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Ապրիլ / 2021 : 14-06

Ուղեւորին դանակահարողը փախչելիս հեռախոսը գցել է. մանրամասներ 54 համարի երթուղայինում կատարված սպանությունից

Այսօր առավոտյան Երեւանի 54 համարի երթուղայինում քաղաքացուն դանակահարած ու սպանած անձի ինքնությունը պարզվել է, սակայն նա դեռ չի հայտնաբերվել: Այս գրում է artimes.com-ը։
artimes.com- տեղեկություններով՝ վերջինս փախչելիս հեռախոսը գցել է երթուղայինի մոտ, ինչն էլ օգնել է ավելի արագ պարզել նրա ինքնությունը:
Հիշեցնենք՝ 54 համարի երթուղայինում դիմակ չկրելու պատճառով վիճաբանություն էր սկսվել երկու տղամարդկանց միջեւ: Ու մինչ վարորդը կկանգնեցներ երթուղայինը՝ կռիվը հանդարտեցնելու համար, դեպքն արդեն տեղի էր ունեցել:
Սպանված տղամարդը երթուղայինում դիմակով է եղել, դանակահարող անձին հորդորել է դիմակ կրել, վերջինս էլ, կոպիտ պատասխան տալով, անցել է վիրավորանքների, որից հետո քաշքշուկ է սկսվել նրանց միջեւ ու ավարտվել դանակահարությամբ:
Դիտվել է 77022անգամ
Վերջին լուրեր