15 / Ապրիլ / 2021 : 12-28

Ամանորին հանգստյան օրերը կկրճատվեն

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 15-ի նիստում հավանություն տվեց «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» օրենքի փոփոխություններին:
Օրենքի նախագծով նախատեսվում է կրճատել Ամանորի ոչ շխատանքային օրերը: Մասնավորապես, ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը եւ հունվարի 6-ը որպես Սուրբ Ծնունդ և Հայտնության տոն:
Փաստորեն ոչ աշխատանքային օրերի ցուցակին հանվում են հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը եւ 7-ը:
«Ես առաջակում եմ խուճապի չմտանվել արվող առաջարկից»,-հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ այդ թեման շատ վաղուց հաունացած ու քննարկվող թեմա է ու ամեն անգամ սկսում է քննարկվել դեկտեմբերի 2-րդ կեսից:
Կառավարության ղեկավարը նշեց, որ հիմա առաջարկում են այդ թեման քննարկել. «Առաջարկում ենք քննարկել որպես կոնկրետ նախագիծ, հասկանանք, թե այս առումով ինչ հանրային համաձայնություն կարող ենք ձևավորել, քանի որ սա նուրբ, բայց նաև կարևոր հարց է: Սա ոչ միայն տնտեսական խնդիրների հետ է կապված, այն նաև կապված է առողջապահական խնդիրների հետ: Պետք է ուսումնասիրել՝ այդ ընթացքում հանգստանում են, թե ձեռք են բերում նորանոր առողջական խնդիրներ»:
Փաշինյանը նշեց, որ սա ոչ թե վերջնական քաղաքական որոշում է, այլ ավելի շատ առաջարկ է, որն արվում է հանրությանը՝ մտածելու համար. «Էլի եմ ասում, որ այս թեմաները միշտ մեզ մոտ ծագում են հունվարի 8-ից հետո, երբ հետահայաց նայում ենք, թե ինչով ենք զբաղված այդ օրերին»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քննարկումներ սկսելու ժամանակ կա և նախագիծը միշտ էլ կարելի է հետ կանչել։
Աշխատանքի և սոցիալական հարցերի և ֆինանսների նախարարը նշեցին, որ նախագիծը վիճահարույց է։
Մեսրոպ Առաքելյանը միակն էր, ով դեմ քվեարկեց նախագծին։ Նա իր խոսքում ն նշեց, որ նախարարությունը դեմ է նախագծին՝ այս տեսքով, քանի որ խնդիր կա աշխատողների հանգստի մասով՝ էականորեն նվազեցվում է աշխատողների հանգստի օրերի քանակը:
Նախարարը նաև ասաց, որ Նոր տարվա օրերն, ինչքան երկար են լինում, առևտուրն այնքան շատ է լինում, նաև բում է ապրում ներքին տուրիզմը. «Ոչ աշխատանքային օրերին տնտեսությունը գրեթե ամբողջությամբ աշխատում է: Այս կարգավորումների արդյունքում առևտրի ու ծառայության ոլորտներում էական անկում է լինելու»:
Որոշման նախագիծը ներկայացրած էկոնոմիկայի նախարարությունը բերել է հիմնավորումներ, ըստ որոնց՝ հանգստյան օրերի նման քանակն ազդում է տնտեսության վրա։ Ըստ նախարարության հաշվարկների՝ հինգ լրացուցիչ աշխատանքային օր հունվարին ունենալու դեպքում համախառն ներքին արտադրանքը կաճի 88,6 միլիարդ դրամով, առևտուրը՝ 47,5 միլիարդ դրամով, արդյունաբերությունը՝ 35,4 միլիարդ դրամով, ծառայությունները՝ 34 միլիարդ դրամով, գյուղատնտեսությունը 3,5 միլիարդ դրամով։
Քննարկումից հետո Փաշինյանն առաջարկեց ամեն դեպքում ընդունել նախագիծը:
Մանրամասները տեսանյութում։
Դիտվել է 19843անգամ
Վերջին լուրեր