Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Ապրիլ / 2021 : 15-16

Հարձակումը Հայաստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Մեր երկրի անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական, ռազմաքաղաքական դաշինքի վրա: Զուտ անվտանգային նկատառումներով մենք Ռուսաստանի հետ ունենք միացյալ զորախումբ և Ռուսաստանի հետ ունենք Կովկասյան տարածաշրջանում միասնական հակաօդային պաշտպանության համակարգ: Այս մասին Վայոց Ձորի Ռինդ համայնքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հարձակումը Հայաստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա:
Փաշինյանի խոսքերով, շատերի մոտ կարող է հարց ծագել, թե ինչու այդ համակարգը չաշխատեց Արցախի վրա հարձակման ժամանակ:
Նա նշեց, որ այդ անվտանգային համակարգը տարածվում է ՀՀ այն սահմանների վրա, որը ՀՀ-ն ինքը 2010 թվականին վարչատարածքային բաժանման մասին օրենքով սահմանել է, որտեղ գրված է, որ օրինակ Շուռնուխից, Սոթքից այն կողմ Ադրբեջանի Հանրապետութունն է:
«Նաեւ այն պատճառով, որ 2010 թվականի վարչատարածքային բաժանումով գրել են, որ Սոթքից, Շուռնուխից այն կողմ Ադրբեջանն է»,-ասաց նա:
Դիտվել է 8590անգամ
Վերջին լուրեր