Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Ապրիլ / 2020 : 19-06

Կրասնոդարից և Դոնի Ռոստովից չարտերային թռիչքով Հայաստան է ժամանել 200 քաղաքացի․ Տիգրան Ավինյան

Սիրելի հայրենակիցներ,

Արտերկրում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու ուղղությամբ մեր քայլերը կրում են շարունակական բնույթ:

«Азимут» ավիաընկերության իրականացրած Կրասնոդար-Երևան և Դոնի Ռոստով-Երևան չարթերային երկու թռիչքներով ապրիլի 19-ին և 20-ին Հայաստան են ժամանել ՀՀ 200 քաղաքացի: Նրանք 14 օր գտնվելու են պարտադիր կարանտինային ռեժիմում:

Շնորհակալություն ենք հայտնում Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը, տեղի հայ համայնքային կառույցների ղեկավարներին և բարերարներին՝ ներդրած ջանքերի և մեր քաղաքացիների վերադարձն անվճար ապահովելու համար:

 

Տիգրան Ավինյան

Դիտվել է 3468անգամ
Վերջին լուրեր