19 / Ապրիլ / 2021 : 10-46

Կսահմանվի ընտանեկան գերեզմանում հուղարկավորվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը:
Նախագծով առաջարկվում է սահմանել այն անձանց շրջանակը, որոնք իրավունք ունեն հուղարկավորվել ընտանեկան գերեզմանում:
Ըստ նախագծի՝ ընտանիքի անդամ են հանդիսանում և ընտանեկան գերեզմանում հուղարկավորվելու իրավունք են ունենում ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ կամ ոչ հարազատ համահայր կամ համամայր եղբայրները և քույրերը, պապը, տատը, թոռները, ամուսինը, ամուսնու ծնողները, վերջինիս համար փեսան և հարսը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Սերգեյ Մովսիսյանի և Վիկտոր Ենգիբարյանի հեղինակած նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 80 «կողմ», 1 «դեմ» և 23 «ձեռնպահ» ձայներով:
Դիտվել է 22999անգամ
Վերջին լուրեր