20 / Ապրիլ / 2021 : 13-28
Թունավորումից մահացած տավուշցի երեխան այգուց հավաքած, տապակած կանաչի է կերել․ մանրամասներ
Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում թունավորումից մահացած 12-ամյա երեխան ու ընտանիքի մյուս անդամները հիվանդանոց տեղափոխվելուց առաջ այգուց հավաքած կանաչի են կերել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանը։
«Ըստ երեխայի ծնողների՝ իրենց այգուց քաղած կանաչի են տապակել, կերել, նախնական ախտորոշում է դրվել սննդային թունավորումը»,- ասաց նա։
Հիվանդանոցի տնօրենի խոսքով՝ 12-ամյա աղջիկը մահացել է իրենց մոտ տեղափոխվելուց մոտ 1 ժամ անց։ Նա, բժշկի խոսքով, հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում, գիտակցության կորստով։
Ընտանիքի մյուս անդամները տեղափոխվել են Երևան այն բանից հետո, երբ նրանց առաջին բուժօգնություն է ցուցաբերվել։
Ընտանիքի մյուս անչափահասը՝ 14-ամյա տղան, «Մուրացան» բժշկական կենտրոնում է, որտեղից NEWS.am-ին հայտնեցին, որ նրա վիճակը կայուն է, նախօրեի համեմատ ավելի լավ։
Ընտանիքի մայրն ու հայրը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում են։ Հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ նրանց վիճակը բավարար է։
«Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում տուժածներին տրամադրվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Այս պահին տուժածների առողջական վիճակը գտնվում է տարբեր նեղ մասնագետների՝ ռեանիմատոլոգի, ինֆեկցիոնիստի, թունաբանի ուշադրության կենտրոնում: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա։
Դիտվել է
43798անգամ
Դիտեք նաև
30 / Հունվար / 2020
Անվտանգությունը համայնքի թիվ մեկ խնդիրը պետք է լինի ․ Հայկ Չոբանյան
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել ՀՀ Տավուշի մարզում արտակարգ իրավիճակներում բնակչության պահպանման ու քաղաքացիական պաշտպանության ոլորտներում 2019թ․ ընթացքում իրականացված աշխատանքների...
23 / Հունվար / 2020
Տավուշի պայթյունի ձայնը զորավարժությունների հետևանք է
Երեկ երեկոյան տեղի են ունեցել օդային զինվորական վարժանքներ: Որևէ պատահար, պայթյուն չկա , ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին:
23 / Հունվար / 2020
Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից
Իջևանի գինու, կոնյակի գործարանը Հայաստանի առաջին գինեգործարաններից է: Այն հիմնադրվել է 1951 թ.` Արարատ տրեստին և Երևանի շամպայն գինիների գործարանին կոնյակի և շամպայնի գինենյութ մատակարարելու...
23 / Հունվար / 2020
Շամշադինում կայացավ մեղրի եւ հատապտուղների փառատոնը
Փառատոնն արդեն 8-րդ տարին է, ինչ համախմբում է Բերդի տարածաշրջանի համայնքների ներկայացուցիչներին:
Մասնակիցներն այցելուներին ներկայացրին տարածաշրջանի մեղրն ու Տավուշի անտառներից հավաքած...
04 / Փետրվար / 2020
Տեղի կունենա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի մամուլի ասուլիսը
Լուսաբանման հրավեր
Հարգելի’ գործընկերներ, փետրվարի 7-ին՝ ժամը 11․00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում (հասցե՝ Երևան, Աբովյան փող., 64 շենք) տեղի կունենա...
13 / Փետրվար / 2020
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ամփոփեց 2019 թվականը և ներկայացրեց 2020 թվականի ծրագրերը
2019 թվականը նկարագրելու համար ներկայացնեմ 4 հանգամանք․ ծանրաբեռնված տարի էր, ոգևորության, դժվարությունների տարի է եղել, և ևս մեկ խնդիր՝ մարդկային ռեսուրսների, մարդկային ներուժի դեֆիցիտ է եղել ,-...
14 / Փետրվար / 2020
Քաղաքապետ Հայկ Մարությանը, մարզպետ Հայկ Չոբանյանը և այլք Տավուշն աշխարհի աչքերով ցուցահանդեսին
Փետրվարի 12-ից մարտի 4-ը Երևանի պատմության թանգարանում անցկացվում է Տավուշն աշխարհի աչքերով միջազզային նկարչական սիմպոզիումի ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվեն են սիմպոզիումի ընթացքում մասնակիցների...
09 / Մարտ / 2020
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել. տոնական քարոզարշավի ամփոփում
Այսօր` Մարտի 8-ի կապակցությամբ, մեր տոնական քարոզարշավին սիրով միացել էին ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Լուսինե Բադալյանը, Սոնա Ղազարյանը և "Տավուշի հոգևոր վերածնունդ"...