Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Ապրիլ / 2021 : 10-41

Երիտասարդներն իրենց շղթայել են կառավարության շենքի դարպասներից. Նրանցից մի քանիսին բերման ենթարկեցին․ տեսանյութ

Մի քանի երիտասարդներ իրենց շղթայել են կառավարության շենքի դարպասներից: Ոստիկանները նրանցից մի քանիսի ձեռնաշղթաները հանեցին եւ բերման ենթարկեցին: «Ազատագրում» նախաձեռնության անդամներից մեկը, որին ոստիկանները բերման էին ենթարկում, բացականչում էր «Նիկոլ դավաճան», իսկ մի աղջիկ էլ գոռում էր. «բ-ի տղա»:
Երիտասարդներից մեկը դիմելով ոստիկաններին ասաց, որ սոսնձով փակել է ձեռնաշղթայի բանալու անցքը. «Այնպես ենք արել, որ Նիկոլ Փաշինյանը մաքսիմլ դժվարությամբ մուտք գործի կառավարության շենք, այս շենքն իրեն չի պատկանում»:
Շղթայված կանանցից մեկը լացակումած ասում էր. «Հանձնում է երկիրը, գիտե՞ք, թե Սյունիքում ինչ է ասել: Ասել է՝ դուք եք ձեզ պաշտպանելու, ոչ ոք ձեզ չի պաշտպանելու: Սյունիքը ո՞նց է իրեն պաշտպանելու»: Ոստիկանները երկար ժամանակ չէին կարողանում հանել ձեռնաշղթաները:
Նշենք, որ այսօր ժամը 11-ին նախատեսված է կառավարության նիստը:
Դիտվել է 16635անգամ
Վերջին լուրեր